00:00:00

Մեր շարժումը երբեք չի վերջանալու այնպես, ինչպես մեր թշնամիները պատկերացնում են. Բագրատ Սրբшզան

16:18, 30 հունիս 2024 Քաղաքականություն

Մեր շարժումը երբեք չի վերջանալու այնպես, ինչպես մեր թշնամիները պատկերացնում են, այս մասին Գորիսում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Ամփոփվելու է այնպես, ինչպես մենք ցանկանում ենք և այդ ամփոփումը միայն ճշմտարության հաղթանակի մասին է։ Մեր բոլոր խնդիրներ լուծումն այդտեղ է»,- նշեց նա:

Սրբազանն անդրադարձավ նաև Արցախից բռնի տեղահանված անձանց, ասաց` բոլորի ամոթն է այս հարցը:

«Ուզում եմ հատուկ անդրադառնալ արցախցի մեր քույրերին ու եղբայրներին։ Երևանում էլ, ամենուր էլ ասել եմ, որ մեր ամոթն է, որ դուք գտնվում եք այստեղ։ Ոչ միայն այն իմաստով, որ այսօր դուք բռնի կերպով տեղահանվել եք մեր հայրենիքից, այլև հենց նրա համար, որ մենք ոչինչ չենք կարողացել այնպես անել, որ մեր հայրենիքը, մեր Արցախ աշխարհը հայերով շնչի»,- նշեց Սրբազանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր