00:00:00

Մենք պետք է հայրենիքի տեսիլքով ապրենք ու աշխատենք. չարիքն արմատախիլ պետք է արվի ու իսպառ հեռացվի. Տաթևի վանքի վանահայր

14:44, 30 հունիս 2024 Քաղաքականություն

Տաթևի վանական համալիրի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը կոչ է անում ապրել ու աշխատել հայրենիքի տեսիլքով:

«Մենք պետք է հայրենիքի տեսիլքով ապրենք ու աշխատենք, ոչ թե թիզ առ թիզ, գավառ առ գավառ, գյուղ առ գյուղ հանձնելով՝ խաղաղության մասին խոսենք։ Ինձ համար դա անհեթեթություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի խոսքով`  Սյունիքում Փաշինյանից գոհ մարդ չկա:

«Բոլորն էլ դժգոհ են, կարճ եմ ասում` դժգոհ են»,- ասաց Տաթևի վանական համալիրի վանահայրը:

Նա ընդգծեց` պետք է վերացնել չարիքը հայ ազգի մեջից:

«Ու Սրբազանի շարժումը դրան է ուղղված, որ չարիքն արմատախիլ արվի ու իսպառ հեռացվի: Այսօր, առավել քան երբևէ, մեր ազգը կարիք ունի լինել առավել հայրենապաշտ, հայապաշտ, պետք է հստակ անենք մեր անելիքը: Գնալու, թողնելու մասին պետք է մոռանալ, սա մեր երկիրն է, պետք է ապրենք, շենացնենք այն»,- նշեց Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը` հավելելով` աղոթում են, որ օր առաջ Բագրատ Սրբազանն իրագործի իր առջև դրված ծրագրերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր