00:00:00

Հովիկ Աղազարյանը Հենան նահանգի փոխնահանգապետին հրավիրել է Հայաստան

11:51, 30 հունիս 2024 Հասարակություն

«Քաղաքացիական պայմանագրի» և Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջև ստեղծված համագործակցության շրջանակում, չինական կողմի հրավերով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվիրակությունն այս օրերին գտնվում է Չինաստանում: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։

Այցի ընթացքում պատվիրակները` ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի գլխավորությամբ, պաշտոնական հանդիպում են ունեցել Հենան նահանգի փոխնահանգապետ Չժան Մինի հետ: Փոխնահանգապետը շեշտել է Չինաստանի և Հայաստանի բարեկամանական կապերի զարգացման կարևորությունը, խոսել տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարների մասին:

Հովիկ Աղազարյանը փոխնահանգապետին պատասխան այցով հրավիրել է Հայաստան: Օրակարգում նախատեսված է նաև հայկական պատվիրակության հանդիպումը Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր