00:00:00

Եվրո-2024. Ամպրոպի եւ կայծակի պատճառով Գերմանիա - Դանիա հանդիպումն ընդհատվեց (տեսանյութ)

23:47, 29 հունիս 2024 Սպորտ

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի Գերմանիա - Դանիա հանդիպումը հորդառատ անձրեւի, կարկուտի, ամպրոպի եւ կայծակի պատճառով մրցավարի որոշմամբ ընդհատվեց 36-րդ րոպեին։

Հաշիվը չի բացվել։

Չորրորդ րոպեին Գերմանիայի հավաքականը ստացավ անկյունայինի իրավունք, որն իրացրեց կիսապաշտպան Տոնի Կրոսը։ Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկը գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը գրանցվեց կանոնների խախտում դարպասապահի նկատմամբ եւ չեղարկեց գոլը (տեսանյութ

Գերմանիա․ Նոյեր, Ռյուդիգեր, Ռաում, Շլոտերբեկ, Կիմիխ, Անդրիխ, Կրոս, Գյունդոգան, Մուսիալա, Սանե, Հավերց։

Դանիա․ Շմեյխել, Անդերսեն, Վեստերգոր, Մեհլե, Կրիստենսեն, Բա, Դիլեյնի, Հոյբերգ, Էրիկսեն, Սկով Օլսեն, Հոյլուն։

Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Իսպանիա - Վրաստան դիմակայության հաղթողի հետ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր