00:00:00

Մ-17 ԵԱ․ Գագիկ Ղազարյանը դարձավ չեմպիոն, Սահակ Հովհաննիսյանը հաղթեց ադրբեջանցուն եւ նվաճեց բրոնզե մեդալ

23:19, 29 հունիս 2024 Սպորտ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Ղազարյանը նվաճեց հաղթողի կոչումը 55 կգ քաշային կարգում՝ եզրափակիչում 9:3 հաշվով հաղթելով ռուսաստանցի Օսմաեւին։

80 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը համառ պայքարում հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դարձավ բրոնզե մեդալակիր։

Բրոնզե մեդալ նվաճեցին նաև 48 կգ քաշային Արմեն Պապիկյանը և 65 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը, հաղորդում է ՀԸՖ-ի ֆեյսբուքյան էջը։

45 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը և 51 կգ քաշային Աշոտ Գյուլնազարյանը պարտվեցին կիսաեզրափակչում և կպայքարեն բրոնզե մեդալների համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր