00:00:00

Վարձկան պրոպագանդիստները բերետավոր հրոսակներից անբարոյական են. Արմեն Աշոտյան

22:45, 29 հունիս 2024 Քաղաքականություն

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: 

Քաղաքացի Աննա Սարյանը նրան հարցրել է.

«Պայքարը, բնական է, որ ամռանը չի ակտիվանա, Ձեր վերլուծություններով՝ սեպտեմբերին այն նոր թափ կստանա՞»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

«Թե՛ Նիկոլը, թե՛ Ալիևը ցինիկաբար բարձրաձայնում են, որ հայ ժողովրդի դժոխքը շարունակվելու է, և հանրային դժգոհությունն ու ընդվզումը միայն աճելու են։ Կանխատեսելի է, որ, ցավոք, նոր ֆորս-մաժորները, նոր աղաղակող զիջումներն այս տեմպերով անխուսափելի են։

Ինչ ծավալի հրդեհ բռնկվի  այդ կայծերից, դժվարանում եմ ասել։ Չմոռանանք, որ իրավապահ համակարգի վայրագություններին զուգահեռ՝ իշխանությունը նոր թափով սկսել է բռնություն գործադրել քարոզչական դաշտում՝ զանգվածային բռնության ենթարկելով մարդկանց ուղեղները, հոգիները, սրտերը։

Վարձկան պրոպագանդիստները բերետավոր հրոսակներից անբարոյական են։

Ինչ վերաբերում է տարբեր քաղաքական սեզոններին, ապա ուզում եմ շեշտել, որ ազգային պայքարը ոչ թե Վիվալդիի «Տարվա եղանակներն» է, այլ  Շոստակովիչի «Հերոսական Սիմֆոնիան»»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր