00:00:00

Տիգրան Բարսեղյանը հեռանում է Սլովանից

21:38, 28 հունիս 2024 Սպորտ

Հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանն այս ամառ կհեռանա Բրատիսլավայի «Սլովանից»: Սլովակյան ակումբը չի կարողացել պայմանավորվել Բարսեղյանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, որն ավարտվում է 2024 թվականի դեկտեմբերին, ուստի ակումբը մտածում է խաղացողին վաճառելու մասին։

Բարսեղյանին արդեն հավակնում է «Օմոնիա» (Նիկոսիա) ակումբը։ Կիպրոսաբնակ լրագրող Կոստաս Պլացիկասը իր X աքաունթում գրել է, որ «Օմոնիան» մոտ է «Սլովանի» հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանի հետ գործարք կնքելուն։

«Օմոնիան» Կիպրոսի առաջնության վերջին մրցաշրջանում զբաղեցրեց 3-րդ տեղը և կխաղա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում։

Աղբյուրը՝ Armsport

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր