00:00:00

Մ-18 ԵԱ․ Հայաստանի թիմը՝ փոխչեմպիոն

21:01, 27 հունիս 2024 Սպորտ

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճեց Հունաստանում անցկացված Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության փոխչեմպիոնի կոչումը։

7-րդ տուրում Հայաստանի թիմը 3:1 հաշվով պարտության մատնեց ավստրիացիներին եւ վաստակեց 5,5 թիմային միավոր։

Հաղթանակներ տարան Էմին Օհանյանն ու Բենիկ Ագասարովը։ Արսեն Դավթյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը պարտիաներն ավարտեցին ոչ ոքի։

Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Իսրայելի հավաքականը, որը վերջին տուրում 3,5:0,5 հաշվով հաղթեց ուկրաինացիներին եւ վաստակեց 6 միավոր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր