00:00:00

Սեյրան Կիրակոսյանը՝ արծաթե, Պետրոս Կուրղինյանը և Նարեկ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր. Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության երկրորդ օրվա արդյունքները

22:06, 25 հունիս 2024 Սպորտ

Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնությունում կայացան մրցումային երկրորդ օրվա մրցամարտերը։

Հայաստանի ներկայացուցիչներ Պետրոս Կուրղինյանը (110 կգ) և Նարեկ Գրիգորյանը (65 կգ) դարձան մրցաշարի բրոնզե մեդալակիր։

Սեյրան Կիրակոսյանը (110 կգ) դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր։

Այսօր 60 կգ Ալեքս Մարգարյանը 14։9 հաշվով հաղթանակ տարավ ուկրաինացի Վադիմ Մատրոսի նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ։

70 կգ Արթուր Ամոյանը 3-3 հաշվով պարտվեց ռուս Կիրիլ Վալևսկիին և կպայքարի բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մարատ Աճեմյանը հաղթել էր ադրբեջանցի մարզիկին ու դուրս եկել եզրափակիչ։

Եզրափակիչ է դուրս եկել նաև 51 կգ Յուրիկ Մխիթարյանը: Նա ևս 8:0 հաշվով հաղթել է մրցակցին։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր