00:00:00

Պատանի ըմբշամարտիկ Սեյրան Կիրակոսյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ

20:29, 24 հունիս 2024 Սպորտ

Սերբական Նովի Սադում մեկնարկել է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, Մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշներ՝ 48 կգ Անդրանիկ Խաչատրյանը, 55 կգ Ալեքսանդր Աիդոևը, 65 կգ Նարեկ Գրիգորյանը, 80 կգ Արամե Առաքելյանը և 110 կգ Սեյրան Կիրակոսյանը։

5 ըմբիշներից միայն 110 կգ Սեյրան Կիրակոսյանին է հաջողվել դուրս գալ կիսաեզրափակիչ։ Նա հաղթել է գերմանացի և ռուս ըմբիշներին ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Բուլղարիայի ներկայացուցիչ Լազարովի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր