00:00:00

Ազգային հավաքականի դուռն ինձ համար փակ է. Հենրիխ Մխիթարյան

09:15, 24 հունիս 2024 Սպորտ

«Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Newmag / summerfest-2024-ի շրջանակում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի ազգային հավաքականի էջը համարում է եզարափկված։

«Ավելի լավ է ավարտել մեկ քայլ շուտ, քան՝ երկու քայլ ուշ: Ավելի լավ է այդ որոշումը կայացնես դու, քան՝ ուրիշները: Այս պարագայում կարող եմ ասել՝ իմ ցանկացած որոշում, որը կայացրել եմ  իմ ֆուտբոլային կարիերայի ընթացքում, թե դրանից դուրս, ոչ մի բանի համար չեմ զղջում:

Գոհ եմ իմ կայացրած որոշումներից, գոհ եմ իմ անցած ճանապարհից: Որոշ մարդիկ հնարավոր է ասեն՝  կարող էր ավելի լավ կամ ավելի վատ կարիերա ունենալ, բայց, կարծում եմ, ոչ մեկս մեր ճակատագրից չենք կարող փախչել ոչ աջ, ոչ ձախ: Պետք է համակերպվենք նրա հետ, ինչ ունենք և շնորհակալ լինենք Աստծուն այն ամենի համար, ինչ նա մեզ տվել է:

Միանշանակ ասեմ, որ, ցավոք սրտի, ինձ համար հավաքականի դուռը փակ է»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր