Ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը Փարիզի 2024 թվականի պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել։
Թբիլիսիում անցկացվող Պարածանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 97կգ, 100կգ և 103 կգ։
Այսպիսով Գրետա Վարդանյանն ապահովել է իր մասնակցությունը Փարիզում անցկացվելիք խաղերին: