«Ես, ՀՀ որեւէ պաշտոնական ներկայացուցիչ չի այցելի այլևս Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է»։ Այս մասին հունիսի 13–ին ԱԺ–ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից ու սկզբունքայնությունից։ Չնայած նաև իրավիճակ կա ԵԱՏՄ-ում ու ԱՊՀ-ում, ինչ-որ առումով ստիպված եմ լինելու, բայց նաև հետևյալն եմ ուզում ասել՝ ես արձանագրում եմ, որ Բելառուս ես երբեք չեմ այցելի, ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»,- ասել էր Փաշինյանը։ Այս հայտարարության քաղաքական հետևանքներն արդեն հանրությանը հայտնի են, բայց պարզվում է Փաշինյանի հայտարարությունը վերաբերել է նաև մշակութային միջոցառումներին։
Այսպես Irakanum.am–ին հայտնի դարձավ, որ այս տարի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար» մրցույթին հայկական պատվիրակությունը չի մասնակցի։ Մեծերի մրցույթին մասնակցելու էր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, իսկ փոքրերինը՝ Յանա Ստեփանյանը։ Սակայն մեզ հայտնի դարձավ, որ քաղաքական վերնախավից արդեն իսկ հրահանգել են երգչուհիներին, որ չեն մասնակցելու մրցույցին։ Մեզ ասացին, որ առաջիկա օրերին կհրավիրվի մամուլի ասուլիս, որի ժամանակ այդ մասին պաշտոնապես կտեղեկացվի։
Նշենք, որ «Սլավյանսկի բազարը» ամենամյա միջազգային մրցույթ է, որն անցկացվում է Վիտեբսկում 1992 թվականից։
Irakanum.am