00:00:00

«Ամբողջությամբ ապատեղեկատվություն է». մարզպետարանից հերքել են՝ Տիգրանաշենի բնակիչներին չեն պատրաստում գյուղը դատարկելուն

15:53, 17 հունիս 2024 Հասարակություն

Արարատի մարզպետի աշխատակազմից հերքում են ԶԼՄ–ներում հրապարակված տեղեկատվությունը, ըստ որի՝ Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն:

«Հրապարակված տեղեկատվությունը, համաձայն որի՝  «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն, մասնավորապես, մարզպետի անունից բնակիչներին առաջարկվում է 12 մլն դրամ գումար մինչև օգոստոս տներն ազատելու համար» ամբողջությամբ ապատեղեկատվություն է։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և սահմանային իրավիճակին առնչվող խուճապային տեղեկություններ հրապարակելուց»,- ասվում է հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր