Թուղթ, պլաստիկ, ապակի և ալյումին. վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում Երևանը 930 թափոնաման էր ստացել։ Այժմ դրանք տեղադրվում են։