ԱՄՆ-ում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներին ունկնդիրը մեծ ոգևորությամբ է սպասում։ Հունիսի 29-ին Լոս Անջելեսի «Ուոլթ Դիսնեյ» համերգասրահում նվագախմբի համերգի բոլոր տոմսերը սպառվել են։
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունիսի 26-ից 29-ը հյուրախաղերով հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Ամերիկյան երեք ամենահեղինակավոր համերգասրահներում կհնչի բացառապես Արամ Խաչատրյանի փառահեղ երաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ։
Համերգներ տեղի կունենան նաև հունիսի 26-ին Բոսթոնի «Սիմֆոնի Հոլ» համերգասրահում‚ հունիսի 27-ին՝ Նյու Յորքի «Քարնեգի Հոլ»-ում։