«Բացի այն, որ նա համարվում է հայկական իշխանական ԱբաՄելիքովների տոհմի ներկայացուցիչ, ինչով նա հպարտանում է, նա նաև ամբողջ հոգով երկրպագում է Հայաստանին: Հայտնի նկարիչների կտավների բավականին լայն հավաքածու ունենալով և ոգեշնչվելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով ու Առաջին հանրապետության 100-ամյակով՝ նա որոշում է կայացրել իր հավաքածուից 20 կտավ նվիրաբերել Հայաստանին:
Բանակցությունների արդյունքում նաև պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ հետագայում Անդրեյն իր ողջ հավաքածուն կկտակի Հայաստանի թանգարաններին»։
Հայտնի կոլեկցիոներ, «Գորչակովների իշխանական տան» ղեկավար իշխան Անդրեյ Գորչակով-ԱբաՄելիքովը Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ հանդիպմանը խոստացել է իր հավաքածուից 20 կտավ նվիրաբերել Հայաստանին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
Նա մասնավորապես գրել է․