00:00:00

Ցանկանում եմ հաջորդ մրցաշրջանում խաղալ եվրագավաթներում և ավելի շատ գոլեր խփել․ Զախարյան

16:42, 18 ապրիլ 2024 Սպորտ

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հայտարարել է եվրոպական մրցաշարերում խաղալու և հաջորդ մրցաշրջանում իր խաղը բարելավելու ցանկության մասին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Շատ կարևոր էր «Ռեալ Սոսյեդադի» կազմում առաջին գոլը խփելը, ես շատ ուրախ եմ դրա համար։ Հաջորդ տարի այս թիմի հետ ես ցանկանում եմ նորից խաղալ եվրոպական մրցաշարերում, ցանկանում եմ բարելավել իմ անհատական ​​խաղը և ավելի շատ գոլեր խփել»,- Զախարյանի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը Մոսկվայի «Դինամոյից» 13 միլիոն եվրոյի դիմաց: Իսպանական թիմի կազմում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 խաղ (այդ թվում՝ 5-ը Չեմպիոնների լիգայում), դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 15 մլն եվրո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր