Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը կոտրվածքից եւ վիրահատությունից հետո սկսել է վերականգնողական մարզումները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Փյունիկի» ավագը ձախ անրակի կոտրվածք էր ստացել մարտի 4-ին «Վեստ Արմենիայի» դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղում (2:1)։
Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է մայիսին։