Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը երկամարտի 401 կգ (185+216) արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության 102 կգ քաշայինների պայքարում:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը հրաժարվել է պայքարից:
Պոկում վարժության արդյունքներով Կարապետյանը գլխավերևում պահել է 216 կգ կշռող ծանրաձողը և արժանացել փոքր բրոնզե մեդալին: Հրում վարժությունում Կարապետյանը 5-րդն է՝ 185 կգ արդյունքով:
Ապրիլի 11-ին մրցահարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Ժամը 13:00-ից պայքարի դուրս կգան +109 կգ քաշային Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը:
Թաիլանդում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ: