00:00:00

Պատգամավորները անվտանգության ապահովման գործում կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության դերը

17:11, 08 ապրիլ 2024 Քաղաքականություն

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին հարաբերությունների, Եվրոպական ինտեգրման ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներն ապրիլի 8-ին հանդիպել են Եվրոպական միության խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ 

Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ բազմաշերտ համագործակցության խորացումը:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, մարտահրավերները, խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումների մասին:

Տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում հայ խորհրդարանականները կարեւորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը:

Կողմերը քննարկել են մի շարք ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր