Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրում «Ռոման» ընդունել է «Լացիոն»։ Թիմերը խաղացել են «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 1:0 հաշվով հաղթանակով: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հանդիպման միակ գոլը 42-րդ րոպեին հեղինակել է պաշտպան Ջանլուկա Մանչինին:
Իտալիայի առաջնությունում անցկացրած 31 խաղից հետո «Ռոման» վաստակել է 55 միավոր։ Դանիելե դե Ռոսիի թիմը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը, իսկ «Լացիոն» Ա Սերիայի նույնքան խաղերից հետո վաստակել է 46 միավոր և զբաղեցնում է յոթերորդ տեղը։