00:00:00

«Ոսկե ծիրանը» կայանալու է. նախարար

22:24, 23 մայիս 2018 Մշակույթ

 ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն, այսօր անդրադառնալով «Ոսկե ծիրան» փառատոնի խնդիրներին, հաստատեց, որ փառատոնը կայանալու է։ «Ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ «Ոսկե ծիրանը» կայանալու է։ Երեկ մենք հանդիպում ենք ունեցել «Ոսկե ծիրանի» տնօրենի հետ, ու որևէ խնդիր չկա, ֆինանսական կարգավորումների հետ կապված հարցեր կան, որոնք կարգավորվել են։ Հետագա համագործացկության հետ կապված կան կետեր, որոնք պետք է վերանայել», - նշեց նա։ Հարցին, թե ինչու ընդունեց նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը, Մակունցը պատասխանեց, որ ինքը քաղաքական պայքարի մեջ է դեռևս 2004 թվականից ու իրեն շահառու կողմ է համարում։ «Երբ ինձ վստահություն հայտնեցին, որ ինձ տեսնում են կառավարության կազմում, ես պատկերացրեցի իմ դերակատարությունը մի շարք առումներով և պատրաստվում եմ հետևողական լինել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր