00:00:00

Մեր մարզիկների հաղթանակներն այսօր շատ են պետք մեր երկրին ու ժողովրդին․ Սպորտի միջազգային օրվա առթիվ Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը

11:39, 06 ապրիլ 2024 Սպորտ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Սպորտի միջազգային օրվա առթիվ։

Նա մասնավորապես գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, մարզաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ Սպորտի միջազգային օրվա առթիվ:

Բոլորին հայտնի ճշմարտություն է, որ սպորտն այն եզակի բնագավառներից է, որի լեզուն համամարդկային է ու հասկանալի բոլորին: Այն միավորում է մարդկանց, տարբեր ազգերին ու պետություններին, որոնց ներկայացուցիչները՝ անկախ տարաձայնություններից, մրցահարթակ են դուրս գալիս և մարզասերներին պարգևում մրցակցության ու պայքարի զգացողությունը:

Ես շատ կուզենայի, որ սպորտի հիմնական արժեքները, ինչպիսիք են արդար խաղը, թիմում համաձայնեցվածությունը և մրցակցի հանդեպ հարգանքը, կիրառելի լինեին նաև մեր կյանքի մյուս բնագավառներում: Ես միշտ ասել եմ, որ մեր մարզիկների վերջին շրջանի հաղթանակներն այսօր շատ են պետք մեր երկրին ու ժողովրդին և ես լիահույս եմ, որ դրանք էլ ավելի են շատանալու: Համենայն դեպս, մենք ամեն ինչ անում ենք դրա համար:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին և մաղթում նոր հաղթանակներ ու նվաճումներ մեր մարզաշխարհի ներկայացուցիչներին:

Աստված պահապա՛ն մեզ՝ բոլորիս…»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր