00:00:00

Սամբոյի աշխարհի գավաթում Հայաստանն արդեն 9 մեդալ ունի

12:14, 05 ապրիլ 2024 Սպորտ

Երևանում ընթացող սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային առաջին օրը Հայաստանի մի շարք ներկայացուցիչներ մեդալներ են նվաճել:

Հայաստանի հավաքականի կազմում ըստ քաշային կարգերի մեդալակիրներ դարձան` 58 կգ Դավիթ Հովսեփյան (արծաթե մեդալ), 58 կգ Կարեն Սարգսյան (բրոնզե մեդալ), 54 կգ Իռենա Պետրոսյան (բրոնզե մեդալ), 54 կգ Արփինե Մնացականյան (բրոնզե մեդալ), 64 կգ Արթուր Մանուկյան (արծաթե մեդալ), 59 կգ Սրբուհի Հովակիմյան (բրոնզե մեդալ), 71 կգ Կառլեն Մահինյան (արծաթե մեդալ), 79 կգ Արթուր Հակոբյան (բրոնզե մեդալ), 98 կգ Գրիգոր Բեկնազարյան (բրոնզե մեդալ):

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 13 երկրի մոտ 300 մարզիկներ:

Խաղարկությունը կեզրափակվի ապրիլի 5-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր