Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սլովենիայի հավաքականի հետ ընկերական խաղից հետո դժգոհ է մնացել մրցավարությունից։ Հանդիպումը տեղի է ունեցել Լյուբլյանայում՝ Ստոզիցե մարզադաշտում և ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հանդիպումից հետո Ռոնալդուն չափազանց դժգոհ լքել է խաղադաշտը և բղավել պահեստային մրցավարի վրա՝ ժեստով նշելով, որ Սլովենիայի հավաքականի դեմ երկու 11 մետրանոց չի նշանակվել։