Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է․ «Սիրելի՛ երևանցիներ, թատերաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ:
Երևանցիներն ու մեր քաղաքի հյուրերը, նշանավոր դերասաններն ու բեմադրիչները, հանդերձապահներն ու տեխնիկական մասի պատասխանատուներն իրենց ներկայությամբ և հոգատարությամբ շենք-շինություններն են ապրեցնում՝ արժանացնելով դրանք թատրոն կոչվելու պատվին:
Վստահեցնում եմ՝ մեր քաղաքում մշակութային, այդ թվում՝ թատերական կյանքը շարունակաբար աշխուժանալու է թե՛ որակական, թե՛ քանակական առումով: Միայն այս ճանապարհով է հնարավոր Երևանը դասել աշխարհի առաջավոր մշակութային քաղաքների շարքին, ինչն էլ մեր միասնական նպատակն է»: