ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հայտնել է, թե երբ կհայտարարի իր ապագայի մասին։
«Մարդիկ իմ ապագայի մասին կիմանան մինչև Եվրոյի մեկնարկը: Ես շատ հանգիստ եմ այս հարցում: Իմ ապագան այլևս մեծ թեմա չէ ակումբում, ինձ հետ այդ մասին այլևս ոչ ոք չի խոսում։ Եվրո կգամ հանգիստ գլխով և պատրաստ կլինեմ մեծ ձեռքբերումների»,- Մբապեի խոսքը մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն համաձայնության է հասել «Ռեալի» հետ։
Աղբյուրը՝ Armsport