Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատասխանել է այն հարցին, թե որքանով է տարբեր մթնոլորտը Իսպանիայի և Ռուսաստանի մարզադաշտերում։
«Մինչ երկրպագուների քարտի ներդրումը շատ տարբեր չէր: Բայց հետո, իհարկե, երկինք ու երկիր։ Այնտեղ մարդիկ ապրում են ֆուտբոլով, փողոցում ցանկացած մեծահասակ կարող է քեզ ճանաչել, թեև կարծում ես, որ նա արդեն առանձնապես հետաքրքրված չէ ֆուտբոլով։ Մեր յուրաքանչյուր հանդիպման մարզադաշտում 30-35 հազար երկրպագու է հետևում։ Դա մեծ տարբերություն է»,- Զախարյանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի Սպորտ»-ը։
Հիշեցնենք, որ Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել Մոսկվայի «Դինամոյից» 2023 թվականի ամռանը 13 միլիոն եվրոյի դիմաց՝ իսպանական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացնելով 32 խաղ (ներառյալ 5-ը՝ Չեմպիոնների լիգայում): Այդ խաղերում Արսենը դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուրը՝ Armsport