Հայաստանի ազգային հավաքականը, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում՝ նախապատրաստվելով Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերին, այսօր բաց մարզում է անցկացրել։
Մարզումից հետո թիմի ավագ Վարազդատ Հարոյանը զրուցել է լրագրողների հետ։
«Պատրաստվում ենք լավ։ Դեռ երկու օր ենք հավաքի։ Այսօր վերլուծել ենք Խորվաթիայի դեմ խաղը։ Վաղվանից պատրաստվելու ենք Կոսովոյի դեմ խաղին: Երկու նման խաղաոճով մրցակից ունենք։ Կվերլուծենք մրցակիցներին: Տղաները լավ տրամադրվածությամբ են միացել հավաքականին։
Չէի ուզի հենց սկզբից խոսել Ազգերի լիգայի շանսերի մասին: Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը։ Բոլոր թիմերին էլ ի զորու ենք հաղթել»,- ասել է Հարոյանը:
Աղբյուր՝ armsport.am