Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակը 97 կգ քաշային կարգում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասակարգման նոր աղյուսակում Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշում առաջինն է: Երկրորդ և երրորդ տեղերում բելառուս և կուբացի մարզիկներ են` հաջորդաբար Աբուբակար Խասլականաուն և Գաբրիել Ռոսիլլոն:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը երկրորդն է, Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշում` երրորդը: