00:00:00

Լոկոմոտիվը մանրամասներ է հայտնել Թիկնիզյանի վիճակի մասին

22:24, 15 մարտ 2024 Սպորտ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խուսափել է ծանր վնասվածքիվ Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակչի «Բալթիկայի» հետ խաղի արդյունքում (1:1, 11մ.՝ 6:7): Հիշեցնենք, որ Թիկնիզյանը վնասվածքի պատճառով փոխարինվել է 60-րդ րոպեին։

«Նաիր Թիկնիզյանի բուժզննության արդյունքում հայտնաբերվել է ազդրի հետին հատվածի մկանների թեթև վնասվածք։ Վնասվածքի պատճառով պաշտպանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա հավաքը։

Առաջիկայում նախատեսված են պարապմունքներ անհատական ​​ծրագրով՝ հնարավորինս արագ շարք վերադառնալու նպատակով։ Նաիր, մաղթում ենք քաջառողջություն և սպասում ենք քո ապաքինմանը»։ — ասվում է ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թիկնիզյանի փոխարեն ազգային հավաքականին կմիանա «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր