Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է ազատ ոճի աշխարհի լավագույնների դասակարգման նոր աղյուսակը: Այնտեղ ընդգրկվել են նաև հայաստանցի երեք մարզիկներ: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Արսեն Հարությունյանը երկրորդ տեղում է 57 կգ քաշայինների շարքում:
Նրա թիմակիցներ Վազգեն Թևանյանը լավագույնն է 65 կգ, իսկ Արման Անդրեասյանը ՝ 70 կգ քաշայինների վարկանիշային սանդղակում: