Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը նշել է, որ չի պատրաստվում տեղափոխվել «Զենիթ», չի բանակցել այդ թիմի հետ, այնինչ ԶԼՄ-ներում ակտիվորեն տարածվել է տեղեկություն նրա մոտալուտ տեղափոխության մասին։ Տիկնիզյանի խոսքերը մեջբերում է RB Sport-ը։
- Անցած դեկտեմբերին ասացիք, որ չեք տեղափոխվի «Զենիթ», եթե առաջարկ ստանաք…
- Անմիջապես Ձեզ հարց՝ տեղափոխվե՞լ եմ «Զենիթ»։
- Ոչ, բայց միևնույն ժամանակ բանակցել եք նրանց հետ։
- Դուք որտեղի՞ց գիտեք։ Դուք հավատու՞մ եք նրան, ինչ գրում են լրատվամիջոցները։
- Բանակցություններ չե՞ն եղել։
- Չեն եղել։
- Ձեր դիրքորոշումը՝ «Ես չեմ տեղափոխվի «Զենիթ», մնում է անփոփո՞խ:
- Բացարձակապես ճիշտ է։
- Այն վերաբերում է միայն «Զենիթի՞ն»: Իսկ գուցե ռուսական այլ ակումբնե՞ր, օրինակ՝ «Սպարտակը»։
- Ինչպես արդեն ասացի, իմ նպատակն ու խնդիրն է հնարավորության դեպքում գնալ Եվրոպա։
Աղբյուր՝ armsport.am