00:00:00

Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրած ժամանակով առաջատարն է

20:46, 08 մարտ 2024 Սպորտ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրած ժամանակով (2 771 րոպե) մնում է առաջատար «Ինտեր»-ի ֆուտբոլիստների շարքում, «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Corriere dello Sport–ը։

35 տարեկան Հենրիխ Մխիթարյանը վերջին 14 հանդիպումներն անցկացրել է հիմնական կազմում։

2023/24 թթ. մրցաշրջանում նա պահեստայինների նստարանը չի լքել 37 խաղից ընդամենը 3-ում (վերջին անգամ՝ դեկտեմբերի 20–ին, Իտալիայի գավաթի ՝ «Բոլոնիա»-ի հետ խաղում)։

«Նա աչքի է ընկնում նախանձելի մարզավիճակով, ինչի շնորհիվ դարձել է թիմի հիմնասյուներից մեկը։ Ինձագին («Ինտերի» գլխավոր մարզիչ - խմբ.) հասկանում է, որ նման ֆուտբոլիստին թե՛ փորձով, թե՛ արդյունավետությամբ փոխարինող դժվար կլինի գտնել», – գրում է պարբերականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր