00:00:00

Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան

19:20, 21 փետրվար 2024 Բանկեր

Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է։ Այս մասին այսօր Civilnet-ի հետ զրույցում ասել է «Ֆինարմ»  ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը։ 

Փորձագետը մասնավորապես նշել է, որ բանկերի դեպքում գործարքի գինը որոշակի առանձնահատկություններ ունի։ Օրինակ, Ամերիաբանկի դեպքում գնի և կապիտալի հաշվեկշռային արժեք հարաբերակցության գործակիցը մոտավորապես 0,7 է։ 

«Շատ խոշոր անգլիական բանկ կա, որը, ի տարբերություն Ամերիաբանկի, ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում՝ Barclays-ը, այսօր վաճառվում է 0․33 գործակցով։ Կամ ղազախական բանկերը, որ կրկին ցուցակված են Լոնդոնի բորսայում, մոտավորապես նույն գործակիցներն ունեն։ Այս բոլոր փաստերը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ այս գործարքի գինը տրամաբանված է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ հղումով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր