00:00:00

Լիլիթ Մակունցը հանդիպել է լիտվացի կինոգործիչների հետ

15:49, 23 մայիս 2018 Մշակույթ

«MA NO FILMS» ընկերության նախաձեռնությամբ Գրիգոր Նարեկացուն նվիրված կինոնախագիծ իրականացնելու նպատակով` Հայաստան են ժամանել լիտվացի ռեժիսորներ Գիեդրիուս Զուբավիչուսը, Ստոնիս Աուդրիուսը և օպերատոր Ստոնիս Պաուլիուսը: «Նարեկացուն անդրադառնալը Գիեդրիուսի գաղափարն էր: Նա՛ ինձ տվեց գիրքը, ես կարդացի ու ցնցվեցի: Հենց այդպես էլ ծնվեց այս նախագծի գաղափարը»,-մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանն ասաց լիտվացի կինոռեժիսոր Ստոնիս Աուդրիուսը: Լիտվացի կինոգործիչները մշակույթի նախարարությունում էին՝ ներկայացնելու Նարեկացուն նվիրված իրենց կինոնախագիծը, որը ենթադրում է երկու ֆիլմ՝ խաղարկային ու փաստագրական: Նախագիծն իրականացնելու համար լիտվացի կինոգործիչներն ակնկալում են նաև հայկական կողմի աջակցությունը: «Նարեկացուն նվիրված նախագիծը կարող է դառնալ հայ-լիտվական համատեղ ֆիլմարտադրության առաջին հրաշալի օրինակը»,-ասաց Աուդրիուսը: Ռեժիսոր Գիեդրիուս Զուբավիչուսը նշեց, որ ֆիլմերի սցենարները պատրաստ կլինեն աշնանը: Նկարահանումների մեծ մասը նախատեսում են իրականացնել Հայաստանում: Նկարահանումներ կիրականացվեն Լիտվայում, ինչպես նաև Իտալիայում, մասնավորապես՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում: Ֆիլմը կլինի եռակողմ՝ հայ-լիտվական-իտալական: Նախարար Մակունցը խոստացավ աջակցել ծրագրին՝ ինչով հնարավոր է, քանի որ հայ մշակույթն աշխարհին ներկայացնելը նախարարության որդեգրած առաջնահերթություններից է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր