Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը շարունակում է պայքարը Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Եվրոպայի առաջնությունում այսօր մրցում են 61, 74, 86, 92, 125 կգ քաշային ըմբիշները։
Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը (92 կգ) մեկնարկում հաղթեց բելառուս մարզիկին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Մեջլում Մեջլումյանն (61 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ) պարտվել են մեկնարկում։
Ավելի վաղ Հայկ Պապիկյանը (74 կգ) որակավորման փուլում հաղթեց լեհ մրցակցին։ 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը որակավորման փուլում զիջեց Լիտվան ներկայացնող մրցակցին։
Փետրվարի 17-ին Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կմրցեն նաև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 70 կգ Արման Անդրեասյանը: