Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է ընթանալ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Եվրոպայի առաջնությունում այսօր երեկոյան մեդալի համար կպայքարի Հայաստանի մեկ ներկայացուցիչ՝ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը։
Հայաստանը երկու ոսկե մեդալ է նվաճել ԵԱ-ի երկամարտում։ Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ)։
Իսկ 81 կգ քաշային հայ ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը երկրորդ տարին անընդմեջ երրորդ լավագույն արդյունքն է ցույց տվել Եվրոպայի առաջնությունում: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող առաջնությունում Հարությունյանը բրոնզե մեդալակիր է դարձել երկամարտի 336 կգ (154+182) արդյունքով: