Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության 2024 թվականի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում հենացատկի վարժության որակավորման փուլի առաջին տեղը գրավեց Արթուր Դավթյանը և դուրս եկավ եզրափակիչ։
Ավելի վաղ օղակների վարժությունում եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը։
Օղակների վարժության եզրափակիչը կկայանա փետրվարի 17-ին, իսկ հենացատկի եզրափակիչը՝ փետրվարի 18-ին։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի որակավորման փուլում հաշվի են առնվելու աշխարհի առաջնության արդյունքները։
Աղբյուր՝ armsport.am