00:00:00

Այս հաղթանակը նվիրված է հայ ազգին, հայ զինվորին․ Գոռ Սահակյան

10:35, 15 փետրվար 2024 Սպորտ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը նպատակ ունի փոխել քաշային կարգը:

«Չեմպիոնությունը պահպանելն ավելի դժվար է: Այս առաջնությանը մոտ մեկ ամիս և 10 օր էինք պատրաստվել: Ժամանակը քիչ էր: Կարող էի ավելին անել, նույնիսկ ավելին, քան արել էի Երևանում նախորդ տարի կայացած առաջնությունում: Չստացվեց: Փառք Աստծո, որ այս կիլոգրամներով կրկնեցի Եվրոպայի չեմպիոնությունը: Փորձելու եմ հետագայում բոլոր սխալներս ու թերություններս շտկել: Այս հաղթանակը նվիրված է հայ ազգին, հայ զինվորին, բոլոր նրանց, որոնք ի սրտե ուրախացել ու հավատացել են ինձ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի չեմպիոնը: 

 

Սահակյանի խոսքով` ինքն ունակ էր ավելին անել թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում, իսկ գրանցած արդյունքը չի բավարարում իրեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր