00:00:00

Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

00:09, 15 փետրվար 2024 Սպորտ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականն ներկայացուցիչ 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 311 կգ արդյունքով դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն։

Հրում վարժությունում Գոռը գլխավերևում պահեց 171 կգ ծանրաձողն ու արժանացավ նաև փոքր ոսկե մեդալին, իսկ պոկում վարժությունում դարձավ փոքր բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք՝ Գոռ Սահակյանը հաղթող էր ճանաչվել նաև 2023 թվականին Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում։

Սա Հայաստանի երկրորդ ոսկե մեդալն էր Բուլղարիայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ Երեկ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել էր նաև 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր