Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը ներկայացնող Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 196 կգ․ արդյունքով դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
55 կգ․ քաշային հայ մարզիկը նաև հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ: Պոկում վարժությունում մարզուհին բարձրացրել է 81 կգ․ կշռող ծանրաձողը։
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իզաբելա Յայլյանը երկամարտում գրավել է 7-րդ տեղը՝ 180 կգ արդյունքով։
Վաղը՝ փետրվարի 14-ին, մրցահարթակ է դուրս գալու Երևանում կայացած Եվրոպայի առաջնության չեմպիոն Գոռ Սահակյանը (67 կգ)։