Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անգամ, 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում սփոփիչ գոտեմարտ է անցկացրել, սակայն զիջել մրցակցին ու դուրս մնացել հետագա պայքարից:
Հիշեցնենք՝ Օվասապյանը որակավորման փուլում 6:0 հաշվով հաղթել էր Շվեցարիայի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում 5:0 հաշվով առավելության էր հասել սերբ Բորիս Պետրուսիչի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում 0:5 հաշվով զիջել էր թուրք Ռիզա Կայալպիին: Վերջինս հասել էր եզրափակիչ, և հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել: