Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Մալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ և կպայքարի երրորդ չեմպիոնության համար:
Կիսաեզրափակիչի գոտեմարտում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը (77 կգ) մրցեց մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի հետ և առավելության հասավ 2:1 հաշվով:
Եզրափակիչում Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարը: