00:00:00

Բռնցքամարտիկ, Հայաստանի չեմպիոն Արթուր Սահակյանը բրոնզե մեդալ է ապահովել Բուլղարիայում ընթացող մրցաշարում

23:12, 09 փետրվար 2024 Սպորտ

60 կգ քաշային Հայաստանի չեմպիոն Արթուր Սահակյանը առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Բուլղարիայում ընթացող «Ստրանջայի» հեղինակավոր մրցաշարում, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Նշվում է, որ 1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մրցել է Ղրղստանի ներկայացուցիչ Ռիսպե Բեկթենովի հետ ու հաղթել 4։1 հաշվով։ Մենամարտում վճռորոշ է եղել 3-րդ ռաունդը, որում Սահակյանը հաղթանակի նժարը թեքել է իր կողմը։

Եզրափակիչի ուղեգրի համար Սահակյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդումալիկ Խալակովի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր