Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում փետրվարի 10-ին կմեկնարկի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:
Մասնակցության հայտ են ներկայացրել խոցասուսեր և ճկասուսեր մրցաձևերի շուրջ 120 մարզիկ-մարզուհիներ:
Խոցասուսերակիրների գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանի խոսքով՝ մրցաշարն ընտրական բնույթի է կրում. աչքի ընկած մարզիկներով կձևավորվեն երկու զենքաձևերի հավաքականները, որոնք կնախապատրաստվեն Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: