00:00:00

Վթար Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

20:54, 03 մարտ 2018 Իրավական

Մարտի 3-ին, ժամը 16:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
 Պարզվել է, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին բախվել են «Mercedes» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները. «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր