00:00:00

ԱԺ 6-հոգանոց պատվիրակությունը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին

12:19, 08 փետրվար 2024 Քաղաքականություն

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ, փետրվարի 19-24-ը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: Այսպիսի կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Պատվիրակության կազմում են Սարգիս Խանդանյանը, ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Արթուր Հովհաննիսյանը, Լիլիթ Գալստյանը եւ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպություննեի բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանը:

Գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կկատարվեն ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր