00:00:00

Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է հաղորդում բնակչությանը. Ֆրանսիայի դեսպանն այցելել է Նորաբակ

10:55, 08 փետրվար 2024 Քաղաքականություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է ռազմական շփման գծից 4կմ հեռավորության վրա գտնվող Նորաբակ գյուղ: Նա այդ մասին հայտնել է X սոցկայքի միկրոբլոգում՝ հրապարակելով հայ գյուղացիների հետ լուսանկար:

«Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է հաղորդում այս մեկուսացված և վտանգի առաջ կանգնած բնակչությանը: Սա շոշափելի ապացույց է, որ նրանք մոռացված չեն աշխարհի կողմից»,- գրել է դիվանագետը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր